Հայաստանը փորձում է բալանս ստեղծել ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանային ուժերի հետ հարաբերություններում
Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն։
«Մենք որոշեցինք որդեգրել բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, ինչը նշանակում է, որ մենք փորձելու ենք բալանս ստեղծել մեր հարաբերություններում Եվրամիության, Ռուսաստանի, տարածաշրջանային ուժերի հետ։ Շատ կարևոր են մեր հարաբերությունները Իրանի հետ։ Մենք փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, մենք փորձում ենք խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Իհարկե, դա հեշտ չէ, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց մենք մեր մտադրությունների վերաբերյալ իսկապես կասկածելիորեն թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ։ Մենք մեր բոլոր գործընկերների հետ կիսվում ենք, թե ինչ ենք մենք անում մեր մյուս գործընկերների հետ։ Դուք խոսեցիք Եվրամիությանն ավելի մոտ լինելու մեր որոշման մասին, բայց մենք շատ ինտենսիվորեն փորձում ենք մեր դիրքորոշումը կիսել Իրանի հետ, մենք փորձում ենք ակտիվորեն կիսել մեր դիրքորոշումը Ռուսաստանի և մեր բոլոր գործընկերների հետ»,- ասել է ՀՀ վարչապետը։