Տեսանյութ. Ուժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում          «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի       Սրանք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ագահ մարդ չկա այս աշխարհում. Սամվել Կարապետյան    

23 հուն 2025 18:47

Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ, երեկ նրա ծննդյան օրն է եղել

Խարբերդում տանը հայտնաբերվել է մաhացած տղամարդ, երեկ նրա ծննդյան օրն է եղելՀունվարի 23-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: 

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր