Անհամատեղելի է, որ Հայաստանը միաժամանակ անդամակցի երկու տարբեր մաքսային միությունների

«Եթե ինչ-որ պահի ՀՀ-ն համապատասխանեցնելու ճանապարհին կարիք կունենա մտնել ԵՄ-ի մաքսային միության մեջ մինչև անդամակցությունը, բնականաբար այստեղ կառաջանա անհամատեղելիություն ԵԱՏՄ-ի մաքսային տարածքի հետ: Այդ ժամանակ կարիք կառաջանա որոշում կայացնել փոխել մաքսային միությունը: Երկու տարբեր մաքսային միություններ միմյանց հետ անհամատեղելի են, երբ կգա պահը որոշում կայացնելու՝ մտնել ԵՄ մաքսային միության մեջ, ապա կարիք կլինի փոխել դրանք»,- ասաց Զեյնալյանը: