Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

25 հուն 2025 09:31

Նոր փոխվարչապետ կունենանք. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

«ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն ասաց, որ անհրաժեշտ է 3-րդ փոխվարչապետ ունենալ, որը կզբաղվի միայն ԵՄ ինտեգրման հարցերով։ Բանն այն է, որ ՔՊ-ի սորոսական հատվածում եւ եվրաքվե նախաձեռնողների խմբում խոր անվստահություն կա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ, որին համարում են «ռուսի շպիոն» եւ կարծում են, որ արեւմտամետներն իրենց սրտի փոխվարչապետը պետք է ունենան՝ այս գործընթացը չտապալելու համար։ Իհարկե, ՔՊ-ական պատգամավորը չխոստովանեց այդ մասին, հակառակը` ասաց, որ Մհեր Գրիգորյանը խիստ զբաղված է իր գործառույթներով, նաեւ՝ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներով, Տիգրան Խաչատրյանն էլ, ինչպես հայտնի է, ֆինանսական բլոկն է համակարգում, ուստի անհրաժեշտ է փոխվարչապետի եւս մեկ հաստիք ստեղծել:

Սակայն մեզ պատմեցին, որ մոտ երկու ամիս առաջ եվրաքվեի խմբում անգամ քննարկել են, որ իրենցից մեկը պետք է փոխվարչապետ նշանակվի, դիցուք` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը կամ Արման Բաբաջանյանը, որը կհայտարարի, որ ինքը գործ չունի իշխանության տնտեսական եւ այլ քաղաքականության հետ, ունի բացառապես մեկ պարտավորություն, այն է՝  եվրաինտեգրման հարցերով զբաղվելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր