Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

25 հուն 2025 11:00

Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ը

Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված և Հայաստան տեղափոխված, Արցախի ՊԲ-ի հաշվեկշռում կցված «Ուրալ»-ըՀունվարի 21-ին ՀՀ ՆԳՆ  ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 57-ամյա Աթանես Հ․-ն 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակի հաշվեցուցակում ընդգրկված «Ուրալ» տրանսպորտային միջոցը հափշտակել և ընտանիքի հետ ՀՀ տեղափոխվելու ժամանակ իր հետ բերել և ապօրինի պահում է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի փողոցների ցանկապատ տարածքում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մեկնել են նշված վայր, որտեղ Աթանես Հ․-ն հայտնել է, որ 44-օրյա պատերազմից հետո 2023 թ․ ԼՂ պաշտպանության բանակի հաշվեկշռին կցված «Ուրալ»-ը բերել է Հայաստան:

Ավտոմեքենան հանձնվել է պահպանության ՀՀ Պաշտպանության նախարարությանը։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր