Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

27 հուն 2025 10:00

Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններում

Բելառուսի գործող նախագահ Լուկաշենկոն հաղթել է նախագահական ընտրություններումԲելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում։ Հանրապետության ԿԸՀ նախնական հաշվարկներով՝ նա ստացել է ընտրողների 86,82 տոկոսի աջակցությունը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ նովոստին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրություններին մարդկանց վերջնական մասնակցությունը կազմել է 85,70 տոկոս։

Հիշեցնենք, որ ղեկավարի պաշտոնին հավակնում էին 5 թեկնածու։ Լուկաշենկոյի մրցակիցներն էին Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական ​​կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը: Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր