Հրե ձիու տարին 2026թ-ին հաջողություններ կբերի Արևելյան հորոսկոպի այս կենդանակերպի նշաններին          Մեծագույն հաղթանակները տեղի են ունենում ոչ թե ռազմի դաշտում, այլ մարդու ներսում, երբ սուրը դառնում է ժանգ, խաչը շարունակում է խոսել       Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում    

28 հուն 2025 09:44

Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ․ «Հրապարակ»

Հերթական կասկածելի քայլը, այս անգամ Չինաստանի դեմ«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանական քարոզչամեքենան թմբկահարում է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցը, որը նախատեսվում է փետրվարի սկզբին՝ դա ներկայացնելով ՀՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ նորընտիր վարչակարգի աջակցություն, սակայն իրականում Փաշինյանը ԱՄՆ է մեկնում մասնակցելու Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին եւ «Ազգային աղոթքի նախաճաշին»:

Այդ գագաթնաժողովն անցկացվում է հինգերորդ անգամ, սակայ որին գրեթե ոչ մի լուրջ երկրի ղեկավար չի մասնակցում: Հնարավո՞ր է` ԱՄՆ այցի ընթացքում հանդիպում կայանա նախագահ Դոնալդ Թրամփի հետ, վարչապետի խոսնակի հաղորդագրության մեջ այդ մասին մանրամասներ չկան: Հայաստանը Կրոնական ազատության ալյանսին միացել է 2019 թվականին, հենց Թրամփի նախագահության շրջանում: Այս ֆորմատը ձեւավորվել է ընդդեմ Չինաստանի։ Այնպես որ այս մասնակցությունը կարող է ոչինչ չտալ, բայց կարող է մեզ համար նոր լուրջ պրոբլեմներ առաջացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր