Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում       Իրանը դադարեցրել է գազի արտահանումը Թուրքիա՝ Հարավային Պարս գազային հանքավայրի վրա Իսրայելի հարվածից հետո    

28 հուն 2025 11:48

Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ ԳՇ պետ

Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում․ ԳՇ պետ«Հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։ Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք։ Գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման, սահմանագծման ճանապարհով։ Զինված ուժերը շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»,- ասել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը։

ԳՇ պետը պատասխանելով հարցին արդյոք սահմանագծման և սահմանազատման արդյունքում թշնամին դուրս կգա՞ Ջերմուկից, ասել է.«Կհետևենք սահմանազատման և սահմանագծման աշխատանքների արդյունքներին և արդյունքները ցույց կտան։ Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով»,- նշել է Ասրյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր