Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 հուն 2025 14:31

Ուզում են մեզ դարձնեն «շտրաֆի մատերիալ» ու հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է

Ուզում են մեզ դարձնեն «շտրաֆի մատերիալ» ու հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն էԱյսօր տնտեսվարողները նորից ակցիա են իրականացնում կառավարության առջև՝ դժգոհում են հարկերի բարձրացումից:

«Նիկոլ Փաշինյանը նոր էր ընտրվել, երկու օրը մեկ լայվ էր մտնում ասում՝ ժողովուրդ ջան, գրկում, համբուրում եմ ձեզ, բա այդ օրենքը ընդունելուց մի հատ խորհդակցեիք ժողովրդի հետ: Մեզ արհամարհում են,  չեն պատասխանում մեր բողոքներին, այն անգամ հավաքվեցինք մտանք, ոչ մեկ աշխատակազմից չեկավ, ասացին՝ նամակ գրեք, մենք կփոխանցենք: Մի անգամ միայն հանդիպել են մասնագետները, ասացին՝ սա բարդ հարց է, կհետաձգենք 26 թվին: Նոր տարուց առաջ Փաշինյանն Աշտարակում հանդիպում է ունեցել, հետո ասացին՝ հունվարի մեկից է օրենքը։ Նշանակում է հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է:»,-ասացին բողոքող քաղաքացիները:

Իսկ թե ինչ փոխզիջման են պատրաստ գնալ նրանք ասացին «Այդ 10 տոկոսը վերանայեն, դա շատ-շատ է, հետո այդ թղթաբանությունը՝ մանավանդ օգտագործած ապրանքներինը չես կարող թուղթ տալ, չկա նման բան: Ոնց որ շտրաֆի մատերիալ դարձնեն մեզ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր