Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 հուն 2025 17:15

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը․ Լեմկինի ինստիտուտ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը․ Լեմկինի ինստիտուտՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:

«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում...

Այս վերջին հայտարարության մեջ մեզ հատկապես ապշեցրել են վարչապետի՝ ևս մեկ անգամ անուղղակիորեն Ցեղասպանությունն արդարացնելու (մասնավորապես՝ «ինչո՞ւ դա տեղի ունեցավ» հարցը տալով) և հայերին իրենց միջսերնդային հիշողությունը, կյանքի փորձը, պատմական ուսումնասիրությունները և թեմայի նկատմամբ զգայունությունը կասկածի տակ դնելու փորձերը («Ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել և ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել» հարցը տալով)...

Կասկածի տակ դնելով Ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը, ինչպես նաև Ցեղասպանության կարգավիճակն ու կարևորությունը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ աջակցում է թուրքական և ադրբեջանական ժխտողական խոսույթներին։ Սա վտանգավոր խաղ է, քանի որ սպառնում է Հայաստանի հարևաններին խրախուսել ընդդեմ Հայաստանի գործողությունների... Սա կարող է օգնել հող նախապատրաստել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի դեմ հետագա ցեղասպանության համար՝ ջնջելով անցյալի վայրագությունների համար պատասխանատվությունը...

Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր