Աբբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը քննարկել են Իրանի դեմ շարունակվող ռшզմական шգրեսիայի հետևանքները          ՖԱՖ-ը կրկին պահանջում է Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը       Մարտի 31-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 հուն 2025 21:17

Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը

Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակըՀունվարի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ,  ընդգծել միջազգային ջանքերի համախմբման կարևորությունը Սիրիայում իրավիճակի կարգավորման համար՝  հիմնված երկրի ինքնիշխանության, միասնության և տարածքային ամբողջականության անվերապահ հարգանքի սկզբունքների վրա։

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ օրակարգային մի շարք հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ սիրիական խնդիրների և տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր