Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

04 փետ 2025 14:01

ԱՄՆ-ի «Նախևառաջ Ամերիկան» հայեցակարգը նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին

ԱՄՆ-ի «Նախևառաջ Ամերիկան» հայեցակարգը նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսինԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» (America First) հայեցակարգին տագնապալիորեն նման է Ադոլֆ Հիտլերի ժամանակ Գերմանիայում տարածված «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի համար իր հոդվածում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։ 

«Ուժի միջոցով խաղաղություն հաստատելու վրա խաղադրույք անելը կարող է վերջնականապես թաղել դիվանագիտությունը», - մեկնաբանել է Լավրովը։

ԱԳ նախարարի խոսքով՝ նման հայտարարություններում չի նկատվում նվազագույն հարգանք Վաշինգտոնի միջազգային պարտավորությունների նկատմամբ։

Նշենք, որ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Դոնալդ Թրամփը որդեգրել է «Նախևառաջ Ամերիկան» քաղաքականությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր