Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ. Ռուբեն վարդապետ          Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը և հիմա հանդգնություն ունի դեռ խոսելու       Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում հանցակազմ չկա    

05 փետ 2025 09:06

Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. «Ժողովուրդ»

Փաշինյանը պատժել է Մարուքյանին` կնոջ միջոցով. ազատել է աշխատանքից. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր երբեմնի ընկերոջ՝ թիմակից Էդմոն Մարուքյանի կնոջը՝ Տաթեւ Մատինյանին, ազատել է աշխատանքից: Վերջինս 2023 թվականին, երբ Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի «պատվավոր» պաշտոնն էր զբաղեցնում, նշանակվել էր Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն, որը 2023 թվականին էր հիմնադրվել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հենց Փաշինյանի հրահանգով Տաթեւ Մատինյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից:

Պատճառն էլ Փաշինյանի մշտական համախոհ Մարուքյանի՝ վերջին շրջանի հակաճառություններն ու ընդվզումներն են իշխանությունների հայտարարությունների ու որոշումների դեմ:

Կարելի է ասել՝ Փաշինյանը կնոջ միջոցով պատժել է Մարուքյանին:

Հիշեցնենք նաեւ, որ Տաթեւ Մատինյանը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահն է, որը երբեմն խոսքի ազատությունը սահմանափակող նախագծերով է փորձում հանդես գալ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր