Տեսանյութ. Կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը, բայց ցանկացած ճանապարհ, որը կներառի միջանցքի տրամաբանություն, դրան դեմ ենք
«Մենք դեմ չենք ճանապարհների ապաշրջափակմանը, եթե դա իրականացվում է երկրների ազգային և տարածքների ազգային իշխանության ներքո: Մենք կողմ ենք Հայաստանի տարածքում ճանապարհների ապաշրջափակմանը, բայց այն պետք է իրականացվի ազգային և տարածքային ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիման վրա: Ցանկացած ճանապարհ, որն իր մեջ կներառի միջանցքի տրամաբանություն, մենք դրան դեմ ենք»,-ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:Մեհդի Սոբհանին նշեց, որ նախկինում Ադրբենջանն Իրանի տարածքով դեպի Նախիջևան հաղորդակցության ուղի ունեցել է, 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանցիներն ավելի մոտեցան և՛ Հայաստանի, և՛ Իրանի սահմանին:
Սոբհանիի խոսքով՝ երթուղին, որն անցնում է Իրանի տարածքով, ամբողջովին գտնվում է Իրանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության ներքո և մաքսային կանոնակարգերն իրականացվելու են Իրանի օրենսդրությամբ, դա տրանսպորտային երթուղի է:
