Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

07 փետ 2025 09:28

Աշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում է. «Ժողովուրդ»

Աշխարհը մերժում է ԱՀԿ-ին, իսկ Կառավարությունը սերտաճում է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխարհը խառնված է, գծվում են նոր կանոններ, իսկ Հայաստանի Կառավարությունը, այս դեպքում՝ ի դեմս առողջապահության ոլորտի, խոր թմբիրի մեջ է:

Փակվեց ամենախոշոր դոնոր հանդիսացող USAID-ն, քանի որ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման վարչության պետ Իլոն Մասկը հայտարարեց. «Գիտեք, USAID-ն ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունը, ներառյալ` «ՔՈՎԻԴ 19»-ը, որը սպանել է միլիոնավոր մարդկանց»:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)՝ հետեւելով անցյալ ամիս նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր հրամանին՝ Միացյալ Նահանգները դուրս բերել Առողջապահական համաշխարհային խմբից:

Չինաստանն էլ իր հերթին է ազդարարել, որ կարող է դեմ լինել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազգային անդամավճարների ծրագրված բարձրացմանը: Կարճ ասած՝ աշխարհը սկսել է մերժել ԱՀԿ-ին, իսկ Հայաստանը դեռ շարունակում է մնալ այդ կազմակերպության անդամ, ավելին՝ ակտիվորեն այնտեղից ինչ-ինչ ծրագրեր ու ապրանքներ է ստանում, դա էլ դեռ ամենը չէ. այդ կառույցի հետ սերտ համագործակցած (գուցե համագործակցող) Արսեն Թորոսյանին Նիկոլ Փաշինյանն իր հետ ԱՄՆ է տարել ՀՀ պետբյուջեի հաշվին: Արսեն Թորոսյանի հովանավորյալ փոխնախարար Լենա Նանուշյանը, ըստ նախարարությունում տարածված կարծիքի, շարունակում է ջանքերը՝ Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու եւ նրա տեղը զբաղեցնելու ուղղությամբ:

ՀՀ իշխանությունները շարունակում են մնալ ոչ ճկուն ու չեն ֆիքսում փոփոխության քամիների ուղղությունները, ինչը շատ արագ անում են հատկապես հարեւանները, դրանով իսկ միշտ ստանում են հարաբերական առավելություն մեր նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանի թիմում չեն հասկանում, որ Միացյալ Նահանգներում փոխվում են նարատիվները:

Դե իսկ «Քովիդի» առնչությամբ քրեական եւ մյուս վարույթները տեղում դոփում են: Իրավապահ համակարգը պարտվում է քաղաքական իշխանությանը՝ ի դեմս Արսեն Թորոսյանի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր