Տեսանյութ.Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի դրա համար          Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության       Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես    

07 փետ 2025 19:09

Արամ Ա-ն նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանը

Արամ Ա-ն նամակով դիմել է Թրամփին՝ կոչ անելով նպաստել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակմանըՄեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման համար․

Արամ Ա-ն շնորհավորել Է Թրամփին երդմնակալության կապակցությամբ և նշել նրա նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը: Նա վկայակոչել է Թրամփի նախորդ հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտումները, նրա աջակցությունը հայերի՝ իրենց հայրենիք վերադարձին: 

Վեհափառը Թրամփին կոչ է արել միջամտել և հասնել հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը, այդ թվում՝ Արցախի նախկին առաջնորդների, որոնք Բաքվում ենթարկվում են փակ դատավարությունների՝ առանց իրավական նորմերի պահպանման և միջազգային վերահսկողության: Նա ընդգծել է, որ նման քայլը կնպաստի տարածաշրջանային կայունությանը, բարի կամքի ամրապնդմանը և կհամապատասխանի Թրամփի հայտարարած խաղաղապահ առաքելությանը: 

Արամ Ա-ն նամակն ավարտել է մարդասիրական այս հրատապ հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելու հույսով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր