Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

07 փետ 2025 23:43

Եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Վրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններըՎրաստանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, եթե Բրյուսելը փոխի իր վերաբերմունքը Թբիլիսիի նկատմամբ։ Այս մասին Euronews-ի հետ հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը հնարավոր է համարում մինչև 2030 թվականը։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ գնդակը Բրյուսելի դաշտում է, և Եվրամիությանն ավելի շատ ճկունություն է անհրաժեշտ նոր անդամներ ընդունելու հարցում:

«Մեր հարաբերությունների ներկա վիճակը մեզ համար անընդունելի է։ Մենք շահագրգռված ենք ԵՄ-ի հետ առողջ հարաբերություններով, ինչը չենք տեսնում այս փուլում։ Բայց մենք համոզված ենք, որ դրա պատճառը ոչ թե Վրաստանի քաղաքականությունն է, այլ Վրաստանի նկատմամբ եվրոպական բյուրոկրատական քաղաքականությունը։ Այսպիսով, եթե այս քաղաքականությունը փոխվի, ամեն ինչ կկարգավորվի»,- ասել է Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ Թբիլիսին կշարունակի անշեղորեն շարժվել դեպի այդ նպատակը, և ակնկալում է, որ առաջիկա տարիներին Վրաստանի նկատմամբ մոտեցումը կփոխվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր