Փետրվարի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է    

09 փետ 2025 18:08

Կրեմլը ո՛չ հաստատում և ո՛չ էլ հերքում է Պուտինի և Թրամփի զրույցի մասին հրապարակումները

Կրեմլը ո՛չ հաստատում և ո՛չ էլ հերքում է Պուտինի և Թրամփի զրույցի մասին հրապարակումներըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին ասել է, որ չի կարող «ո՛չ հաստատել, ո՛չ հերքել» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զրույցի մասին հրապարակումները։

Նա ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև շփումները տեղի են ունենում տարբեր ուղիներով։

Հիշեցնենք, որ Թրամփը New York Post-ին ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ։ Նա նաև հույս էր հայտնել, որ ռազմական գործողություններն արագ կավարտվեն։

«Գերադասում եմ ոչինչ չասել»,- պատասխանել էր Թրամփն այն հարցին, թե քանի անգամ է շփվել ՌԴ նախագահի հետ։ Միևնույն ժամանակ,  Թրամփն ասել էր, որ Պուտինը «ցանկանում է, որ մարդիկ դադարեն զոհվել»։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հակամարտությանը վերջ տալու կոնկրետ ծրագիր ունի։

«Հուսով եմ, որ դա արագ կլինի: Մարդիկ ամեն օր զոհվում են... Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ բանին»,- հավելել էր Թրամփը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր