Փետրվարի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է    

09 փետ 2025 22:02

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների և հնարավորություններ կան 2025թ-ին հակամարտությունը դադարեցնելու համար

Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների և հնարավորություններ կան 2025թ-ին հակամարտությունը դադարեցնելու համարՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների՝ պայմանով, որ Եվրոպան և ԱՄՆ-ը չդադարեցնեն աջակցել Կիևին։ 

«Եթե ես հասկանամ, որ Ամերիկան ​​և Եվրոպան մեզ չեն լքի, կաջակցեն և անվտանգության երաշխիքներ կտան, ապա ես պատրաստ կլինեմ բանակցությունների ցանկացած ձևաչափի»,- ասել է նա։

Նա ընդգծել է, որ բոլոր հնարավորությունները կան 2025 թվականին հակամարտությունը դադարեցնելու համար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է իրավիճակի արագ լուծում։

Զելենսկին  նաև նշել է, որ ուկրաինացիները դեմ են հակամարտության ընթացքում նախագահական ընտրությունների անցկացմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր