Տեսանյութ.Փաշինյանին մեր միջից հանեցինք, որ հասկանա մեր վիճակը, բայց ավելի վատ դուրս եկավ
Կառավարության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։ Մասնավորապես, շրջանառության հարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս:«Հովիկ Աբրահամյանը, որ վարչապետ էր, նույն օրենքը բերեցին, հավաքվեցինք ընդամենը 1,500 հոգով ու մեզ շատ արագ արձագանքեցին այն ժամանակ ու նույն օրը կասեցրեցին», ասացին ակցիա իրականացնող տնտեսվարողները:
«Մի հատ ժողովրդական ասացվածք կա՝ կուշտը ի՞նչ գիտի, սովածն ի՞նչ է, Փաշինյանին մեր մեջից հանեցինք, որ ինքը հասկանա մեր վիճակը ինչ է, բայց ավելի վատ դուրս եկավ, ավելի վատ մեզ արհամարհեց»,-ասաց մասնակիցներից մեկը:
