Փետրվարի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, վստահության և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունների մոդել է    

10 փետ 2025 16:07

Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում

Ասում եք՝ ասեք, կանենք, ասում ենք, չեք անում, ուրեմն գնացեք, ով կարողանում է անել, ինքը կգա կանի, լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասումՀաղթանակ թաղամասի բնակիչներն այսօր փակել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհը՝ բողոքելով, որ արդեն տեւական ժամանակ է չեն կարողանում իրենց հողատարածքների հետ կապված գործարքներ իրականացնել։ Բնակիչների խոսքերով՝ արդեն 3 տարի է, ինչ խնդրի մասին բարձրաձայնում են, դիմում տարբեր  պետական գերատեսչությունների, սակայն հարցը լուծում չի ստանում։

«Առաջինը՝ սեփականության ակտերը պիտի փոխարինվի նոր նմուշի վկայականով, սակայն քաղաքապետարանն այս գործընթացը պրոբլեմատիկ է սարքել, պրոբլեմները պիտի լուծում ստանային, բայց չեն լուծում, այսինքն, քաղաքացին չի կարողանում իրացնել իր սեփականության իրավունքը։ Վաճառել, օտարել, նվիրել որևէ գործարք անել չեն կարողանում։

Բացի այդ՝ գերեզմանատան հարակից տարածքը 200 մետր հեռավորությամբ տարածքը համարում են սանիտարական գոտի, թե ինչ նորներ ունի այդ սանիտարական գոտին՝ մեր համար անհասկանալի է, բացի այդ՝ մարդը իր սեփականության նշանակությունը չի կարող փոխել։ 70 հեկտար Հաղթանակից հանել են՝ որպես սանիտարական գոտի, 15 հեկտար՝ Բարձրավորլտի անվան տակ են անորոշ ապագայով մարդկանց ձեռքից վերցրել:Օրը մի օրենք են հանում, միշտ էլ խաբվել ենք, 10 օր առաջ ենք էնտեղ եղել, Ավինյանը կանչել է տեղակալներին, ասել է լուծում տվեք, կուտ է տվել, ճամփել, բայց բան չի փոխվում։ Քիչ է մնում վրեքս սպիտոմետ դնեն»,-ասում են քաղաքացիները։

Քաղաքացիներից մեկն էլ նկատեց. «Ձեր կարգախոսն է՝ ասե՛ք՝ կանենք, ասում ենք, չենք անում: Եթե չեք կարողանում անել, եղբա՛յր, գնացեք, ով որ կարողանում է  անել, ինքը կգա կանի, ժողովուրդը կասի՝ ում կասի, ինքը կանի»,- ասաց բնակիչը:

Բնակիչները հավելեցին, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր