Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն          Տեսանյութ. Ինչ խորհուրդ ունի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը       Տեսանյութ.Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք    

11 փետ 2025 12:41

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջԱդրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից:  

«Տարածաշրջանում որևէ իրադարձություն տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների և միջամտությունների առնվազն փորձերի: Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների մեջ: Օրինակ բերեմ՝ Ադրբեջանի բանակցելու պատրաստակամությունը կոնկրետ ինչ-որ տեղերում և կոնկրետ ինչ-որ տեղերում դրանից հրաժարումը և այլն»,-ասաց ԱԺ նախագահը:

Անդրադառնալով հարցին՝ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնո՞ւմ է բանակցվող փաթեթը՝ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել, չի էլ կարող բացառել որևիցե բան:

«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը հասկանում է, որ Հայաստանի անկախությունը, Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունը, դրա ապագան, այդ բոլոր հարցերը շատ փոխկապված են: Եվ դա մեր ձեռքում է: Եվ այսօր մենք պատմական շանս ունենք այդ հարցը մեկընդմիշտ լուծել և մեր ժառանգներին, սերունդներին խաղաղ համակեցություն թողնել»,–ընդգծեց խորհրդարանի ղեկավարը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր