Տեսանյութ. Ինչ խորհուրդ ունի երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը          Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն       Տեսանյութ.Ես էլ Մոնիկա Բելուչիի հանդեպ անտարբեր չեմ, ինչ անենք՝ նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անենք    

11 փետ 2025 16:02

Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում, արցախցի պատգամավորը Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին

Չնայած նախագահ չեմ, մեկ է, էլի ինձ հետ է ճշտումներ անում, արցախցի պատգամավորը Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մասինԱրցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությանը.

«Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողի «Ե՞րբ ենք վերադառնալու Արցախ» հարցին պատասխանում է, որ պետք չէր հեղաշրջում անել և պետք էր կռվել, իբր դա է Արցախի անկման պատճառը։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ։

Չկռվելու թեզն էլ, փաստացի, արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության հիմնական գործիքներից է, որը Ալեն Սիմոնյանը շատ է սիրում օգտագործել։

Իսկ հեղաշրջման մասով ուզում եմ մի դեպք պատմել, թող հայ հանրությունը իմանա և ինքնուրույն եզրահանգումներ անի։
Սամվել Շահրամանյանի ընտրությունից երկու օր առաջ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպեցի «Երևան» հյուրանոցին կից գինու գործարանի գրասենյակում։ Ողջ խոսակցության ընթացքում նա փորձում էր ինձ համոզել, որ Սամվել Բաբայանի հետ քաղաքական պայմանավորվածության գնալն ու ուժային կառույցները նրան հանձնելը ոչինչ չէր փոխի։

Այդ ընթացքում նրան զանգ եկավ։ Նա վերցրեց հեռախոսը․

– Այո, պարոն Փաշինյան, իրավիճակը լարված է, սահմանին կուտակումներ կան։

Հեռախոսազանգի մյուս ծայրից նորից հարց հնչեց, և Արայիկ Հարությունյանը պատասխանեց․

– Այս պահին անհրաժեշտ ձայներ կան, որ Շահրամանյանը ընտրվի, բայց եթե ոչ, երկրորդ փուլով հաստատ կստացվի։

Հեռախոսազանգից հետո Արայիկ Հարությունյանը ինձ ասաց․

– Չնայած նախագահ չեմ, մեկա էլի ինձ հետ ա ճշտումներ անում։

Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»։ Արցախի անկման գործում որքան լայն է եղել համաձայնության շրջանակը։

Ալեն Սիմոնյանը այդ հարցին կարո՞ղ է պատասխանել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր