Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

12 փետ 2025 09:05

Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»

Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Չնայած իշխանությունը, ի դեմս սյունեցի պատգամավորների, նախօրեի երեկոյան տեղեկատվական արշավով փորձեց ցույց տալ, որ ԶՊՄԿ աշխատակիցների 11-օրյա գործադուլն ավարտվեց իրենց գործուն ջանքերով` ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ու Նարեկ Ղահրամանյանը բանակցել են կոմբինատի ղեկավարության եւ ցուցարարների հետ ու հասել արդյունքի, սակայն իրականում իրավիճակը հանգուցալուծվել է գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի շնորհիվ, որտեղ տնօրենը սպառնացել է անուններ հնչեցնել, թե ովքեր են կանգնած դրա ետեւում։ Իշխանությունն էլ որոշել է առաջ ընկնել եւ հարցը կարգավորել: Ըստ որոշ լուրերի, իշխանական ամենաբարձր մակարդակից են հովանավորել աշխատողների ընդվզումը:

Բանն այն է, որ իրավիճակը ԶՊՄԿ-ում փոխվել է դեկտեմբերից, երբ Սուրեն Պապիկյանի մտերիմը գնել է «Ինգո» ապահովագրական ընկերությունը, եւ իշխանության վերնախավից կոմբինատի ղեկավարությանը հորդորել են պայմանագրերը կնքել այդ ընկերության հետ: Վարչապետի աշխատակազմից էլ փորձել են օգտվել օրինաչափ դժգոհություններից եւ հասնել նրան, որ փոխվի կոմբինատի տնօրինությունը։ Մի խոսքով, տարբեր շահեր են համընկել: Մյուս կողմից, տարօրինակ է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում ընդհատակ էր անցել: Երեկ Խուդոլին հայտարարեց. «Մեզ հաջողվեց վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ ի հեճուկս գործադրվող բազմաբնույթ ճնշումների եւ գնահատականների՝ գիտակցելով Ընկերության ռազմավարական եւ տնտեսական նշանակությունը մարզի եւ ՀՀ-ի համար»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր