Տեսանյութ.Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի դրա համար          Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության       Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես    

12 փետ 2025 09:29

Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»

Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենան առեւանգել են:
ՀՀ ոստիկանությունը փետրվարի 10-ին քաղաքապետարանի դիմացից «բերման է ենթարկել» «Մայր Հայաստան» դաշինքի մեքենան, որով ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման դեմ իրազեկման ակցիաներ են իրականացրել:

«Մայր Հայաստանից» «Ժողովուրդ»-ին մանրամասներ են ներկայացրել միջադեպից: Պարզվում է, երկուշաբթի օրը «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հանձնաժողովի նիստից հետո տեսել է, որ չկա ավտոմեքենան, որով իրազեկման ակցիաներ են իրականացնում: Ավելի ուշ պարզել են, որ ոստիկանները ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ` պատճառաբանելով, թե կասկածներ կան, ու մեքենան պետք է ստուգեն: Թե ինչ են փնտրել, հայտնի չէ, բայց մինչ օրս իրազեկման ակցիաներին ծառայող ավտոմեքենան չի վերադարձվել: Հավանաբար, նման ճնշումների միջոցով իշխանությունները փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքն ու սոցիալական բունտը:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր