Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 փետ 2025 13:57

Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ

Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ«Հիշո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի սուրճ խմելու լուսանկարը, այդ լուսանկարի նախապատմությունը գիտե՞ք, մի օր կպատմեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե պատերազմի ժամանակ Արցախի տարբեր պաշտոնյաներից, զինվորականներից տարբեր ինֆորմացիներ էին ստանում։

«Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ գալիս էր իրար հակասող 4-5 տարբեր ինֆորմացիա, վերջում Արայիկ Հարությունյանի ինֆորմացիան էր մեծամասամբ ճիշտ դուրս գալիս»,- նշեց նա։

Սիմոնյանն ասաց, թե ասում էին՝ այս ուղղությամբ հակառակորդը «ճղել է» պաշտպանությունը, հետո ճշտել են՝ պարզվել է, որ այդպես չի եղել։

«Հետո ճշտում էինք, որ այնտեղ, որտեղ մեզ ասում էին, թե պաշտպանված է, դատարկ  էր»,- հավելեց Ալեն Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր