Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

12 փետ 2025 15:42

ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Հայաստանի սուվերեն իրավունքն է

ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը Հայաստանի սուվերեն իրավունքն էՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալու փաստը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ 

«Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Իհարկե, հարկավոր է, որպեսզի իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն ակնհայտ են։ 

Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 7-ը։ Կողմ են քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր