Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

12 փետ 2025 21:20

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ուկրաինական հակամարտությունը

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են ուկրաինական հակամարտությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «չորեքշաբթի առավոտյան»։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի առավոտյան հեռախոսով խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, CNN-ին հայտնել է աղբյուրը»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Փետրվարի 8-ին Թրամփը New York Post-ին ասել է, որ հեռախոսով խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ ունի «կոնկրետ ծրագիր»՝ դադարեցնելու մարտերը և հույս ունի արագ կարգավորման: Նա նաև նշել է, որ ինքը «միշտ լավ հարաբերություններ է ունեցել Պուտինի հետ» և ասել, որ Ռուսաստանի ղեկավարը ցանկանում է դադարեցնել հակամարտությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր