Եթե Իսրայելը չդադարեցնի Լիբանանի վրա հարձшկումները, կհետևի կոշտ պատասխան          Հունիսի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխություն    

13 փետ 2025 18:01

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու խորացման հեռանկարները

 Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սոբհանին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակն ու խորացման հեռանկարներըԱյսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այս մասին հայտնել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։ Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,–հայտնել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր