Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար          ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանության դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը       Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումներում    

14 փետ 2025 12:12

Թրամփը հայտարարել է, որ Մյունխենում ԱՄՆ-ի պաշտոնյաները կհանդիպեն ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Թրամփը հայտարարել է, որ Մյունխենում ԱՄՆ-ի պաշտոնյաները կհանդիպեն ՌԴ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը։

Թրամփը պարզաբանել է, որ Սաուդյան Արաբիայում ոչ թե ինքը և Պուտինը կհանդիպեն, այլ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ պլանավորում է անձամբ հանդիպել Պուտինի հետ Էր Ռիադում։ «Մենք կտեսնենք, թե արդյոք կարող ենք վերջ տալ այս պատերազմին»,- ընդգծել է Թրամփը:

Թրամփը նաև հայտարարել է, որ ամերիկացի պաշտոնյաները կհանդիպեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կմեկնարկի փետրվարի 14-ին Գերմանիայում։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես վստահ չեմ, թե կոնկրետ ով որ երկրներից կլինի այնտեղ։ Բայց բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»,- փետրվարի 13-ին լրագրողներին ասել է Թրամփը։

Թրամփի հայտարարությանը զուգահեռ հրապարակվել է հարցազրույց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ Նա ասել է, որ ով թույլ է տվել ամերիկյան զորքեր ուղարկել և նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, եթե Ռուսաստանի հետ բանակցությունները մտնեն փակուղի։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «The Wall Street Journal»-ին ասել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չհամաձայնի Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրին, որը երաշխավորում է դրա անկախությունը, Վաշինգտոնը պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել և ազդեցության այլ միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։ Վենսն ընդգծել է, որ «սեղանին» մնում է Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու հնարավորությունը, եթե Ռուսաստանի հետ բանակցությունները մտնեն փակուղի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր