Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը և հիմա հանդգնություն ունի դեռ խոսելու          Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում հանցակազմ չկա       Միքայել սրբազանը քննիչներին ասաց, թե առաջինը Փաշինյանին է ուզում տեղեկացնել իր ձերբակալության մասին    

15 փետ 2025 09:25

Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս․«Հրապարակ»

Թաղապետարանի աշխատակիցներին հրահանգել են՝ չգալ աշխատանքի, նստել ավտոբուս․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է ․ Երեւանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու փոխարեն օրվա առաջին կեսը հանրային տրանսպորտից օգտվեն եւ հոգեբանական ճնշում գործադրեն, հակադրվեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։ Չնայած պատկան մարմինները կշտապեն փրփրաբերան հերքել այս տեղեկությունները, սակայն անցած օրերին հանրային տրանսպորտում գրանցված միջադեպերն ինքնին փաստում են այս տեղեկության իսկությունը։

Առանց բացառության` բոլոր այն քաղաքացիները, որոնք ողջունել են ուղեվարձի թանկացումն ու վիրավորել բոյկոտողներին, այս օրերին լրատվամիջոցների կատարած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ այս կամ այն վարչական շրջանի կամ քաղաքապետարանի աշխատակիցներ են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 15․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր