Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 փետ 2025 13:21

Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով

Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական կարգավորման հարցովՓետրվարի 17-ին Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։ Եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են երկուշաբթի Փարիզում քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական պատերազմին վերջ դնելու ծրագրերը։ Այս մասին գրում է Bild-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպման անցկացումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն France Inter ռադիոյին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ փետրվարին Սաուդյան Արաբիայում սպասվում են ռուս-ամերիկյան բանակցություններ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիներ գտնելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր