Անհայտ թnւնավորմամբ ընտանիքի 6 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց

Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության դիմած քաղաքացիներն են Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Թ․ Ն․-ն, 11-ամյա Կ․ Ա․-ն, 8-ամյա Լ․ Ա․-ն, 49-ամյա Լ․ Վ․-ն, 5-ամյա Մ․ Ա․-ն և 20-ամյա Ն․ Գ․-ն:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ նշված անձիք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղերից մեկում՝ խոհանոցում առկա հեղուկ գազի 5 լ. տարողությամբ տարայից՝ գազի արտահոսքի հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։