Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

18 փետ 2025 09:29

Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ»

Ժողովրդին ասելու բան չունի․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է ․ Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ օրերին արդեն լուրեր կային, որ տհաճ խոսակցություն է եղել: Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը երեկ որոշ նոր մանրամասներ փոխանցեց այդ զրույցից: Պուտինը հետաքրքրվել է, թե այդ ինչ օրինագիծ են պատրաստվում ՀՀ ԱԺ-ում քննարկել` ինչ եվրոպական հանրաքվեի մասին է խոսքը: Փաշինյանն իրեն բնորոշ ոճով փորձել է տակից դուրս գալ, թե ընդամենը Եվրամիությանն անդամագրվելու նախնական ցանկության մասին է խոսքը: Պուտինն ուղիղ տեքստով զգուշացրել է, որ Ռուսաստանից պատասխան քայլեր կլինեն: Փաշինյանն ասել է` այո, գիտեմ, որ դժվար է լինելու: Պուտինը շարունակել է` ժողովրդին պետք է զգուշացնես այդ քայլի բոլոր հետեւանքների մասին, ՀՀ քաղաքացիները պետք է տեղյակ լինեն, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում: Ինչին ի պատասխան, Փաշինյանն ասել է` ասելու ոչինչ չունեմ, ժողովուրդն ինքն է ուզում գնալ Եվրոպա եւ պատրաստ է այդ հետեւանքներին:

Անշուշտ, այդպես չէ` հայ մարդը, որպես կանոն, չի գիտակցում իրեն սպասվելիքը` մինչեւ գույքահարկը մուծելու օրը չի գալիս, չի հասկանում, որ այն թանկացել է, մինչեւ եկամուտների հայտարարագիր լրացնելու օրը` չի իմանում, որ նման օրենք են ընդունել: Ինչպե՞ս կարող է նախապես գիտակցել, թե ինչ է նշանակելու իր համար գազի կտրուկ թանկացումը, մի քանի միլիոն հայերի դեպորտը Ռուսաստանից, առեւտրաշրջանառության կտրուկ անկումը Ռուսաստանի հետ, մնացած բաների մասին էլ չենք խոսում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր