ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մտադիր է առաջիկա օրերին այցելել Իրան          Մերկասառույցի պատճառով բախվել են «Audi», «Mercedes»-ներ, «BMW» և 2 «Lada Priora»       Պենտագոնն աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողների    

20 փետ 2025 13:11

Ուկրաինայում խաղաղությունը պետք է հաշվի առնի եվրոպացիների շահերը

 Ուկրաինայում խաղաղությունը պետք է հաշվի առնի եվրոպացիների շահերըՈւկրաինայում խաղաղությունը պետք է հաշվի առնի եվրոպացիների շահերը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Ուկրաինայի հարցով ԵՄ և Կանադայի մի քանի առաջնորդների երկրորդ արտակարգ գագաթնաժողովից հետո։

«Ֆրանսիայի և նրա գործընկերների դիրքորոշումը հստակ և միասնական է: Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում խաղաղություն լինի հարատև և երկարատև: Մենք աջակցում ենք Ուկրաինային և կստանձնենք Եվրոպայում խաղաղությունը և անվտանգությունը ապահովելու բոլոր պարտավորությունները: Սա Ֆրանսիայի հիմնարար շահն է, և ես դրա երաշխավորն եմ։ Ուկրաինան միշտ պետք է դաշնակից մնա, և նրա իրավունքները պետք է հարգվեն: Խաղաղությունը պետք է լինի կայուն և ուղեկցվի հուսալի և վստահելի երաշխիքներով: Պետք է հաշվի առնել եվրոպացիների անվտանգության շահերը»,- գրել է նա:

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները կիսում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նպատակը՝ «վերջ դնել» հակամարտությանը։

Չորեքշաբթի հանդիպմանը մասնակցել են Իսլանդիան, Նորվեգիան, Բալթյան երկրները (Լիտվա, Էստոնիա և Լատվիա), Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան, ինչպես նաև Կանադան։ Նրանցից շատերի ներկայացուցիչները բանակցություններին միացել են տեսակապի միջոցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր