Արտակարգ դեպք՝ Երևանում. Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում          Դեկտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Քաղաքացիները «Հուդա», «Դավաճան» են վանկարկում, ինչպես են 10 եպիսկոպոսները հեռանում    

20 փետ 2025 13:38

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում ներքին գործընթաց է, արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալ

Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում ներքին գործընթաց է, արտաքին որևէ գործընթացների հետ առնչություն չի կարող ունենալՍահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ` 2020 թվականից սկսած. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Ալիևի պահանջով է տեղի ունենալու սահմանադրական փոփոխությունները, և արդյոք կարող է վստահեցնել, որ Անկախության հռչակագիրը դուրս չի գալու Սահմանադրությունից:

«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, նա ասաց, որ ժամկետների մասին հրապարակային ասված է:

«Ի դեպ մենք չենք որոշելու դա, ժողովուրդն է որոշելու»,- ասաց նա:

Գրիգորյանը չհստակեցրեց, թե Սահմանադրության կոնկրետ որ հոդվածներն են ուզում փոխել: Նա հայտարարեց, որ կոնկրետ հոդված չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր