Ձյուն, մառախուղ ՀՀ ճանապարհներին, Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար          Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը       Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ    

20 փետ 2025 16:34

Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ նոր առևտրային համաձայնագիր կկնքի

Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ նոր առևտրային համաձայնագիր կկնքիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը Պեկինի հետ նոր առևտրային համաձայնագիր կկնքի՝ նշելով, որ ակնկալում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Միացյալ Նահանգներ:

Այյս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ 

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, կարծում եմ՝ հրաշալի հարաբերություններ։ Բայց հիշեք՝ նա սիրում է Չինաստանը, իսկ ես սիրում եմ ԱՄՆ-ն, ուստի այդտեղ կա մի փոքր մրցակցություն»,–ասել է Թրամփը՝ հավելելով, որ Սի Ծինփինը յուրօրինակ մարդ է։

Թրամփը նաև չի բացառել Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու հնարավորությունը․ «Դա հնարավոր է։ Մենք Չինաստանի հետ ունեինք առևտրային հրաշալի համաձայնագիր։ Այն շատ լավ էր ֆերմերների համար, արտադրողների համար։ Նրանք մեզնից գնում էին 50 միլիարդ դոլարի ապրանքներ»,–ասել է Թրամփը՝ նախորդ վարչակազմին մեղադրելով այդ համաձայնագիրը չպահպանելու մեջ։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ինչպես աշխարհի մյուս ղեկավարները, նախագահ Սի Ծինփինը նույնպես կգնա Վաշինգտոն՝ իր հետ հանդիպման:

«Նրանք գալիս են ինձ տեսնելու՝ Մակրոնն է գալիս, Միացյալ Թագավորության վարչապետն է գալիս…. Ի վերջո, նախագահ Սին նույնպես կգա, բոլորը կգան»,–ասել է Թրամփը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր