Արտակարգ դեպք Երևանում, տղամարդը վնասվածք է ստացել շարժասանդուղքից վայր ընկելու հետևանքով          Թրամփը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին պետք է հանդիպեն       Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ​​ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում    

21 փետ 2025 21:04

Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումներում

Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումներումՎլադիմիր Զելենսկու ներկայությունն այնքան էլ կարևոր չէ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված հանդիպումներում։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա բողոքում է, որ ինքը ներկա չէ այն հանդիպմանը, որը մենք ունենում ենք Սաուդյան Արաբիայում։ Դե, նա երեք տարի հանդիպումների մեջ է մի նախագահի հետ, ով չգիտեր, թե ինչ է անում: Նա երեք տարի է, ինչ հանդիպումների է եղել, և ոչինչ չի ստացվել: Այնպես որ, եթե անկեղծ, չեմ կարծում, որ նրա ներկայությունն այդ հանդիպումներում կարեւոր է»,- Թրամփի խոսքերը մեջբերում է  Fox News-ը։ 

Նա ընդգծել է, որ Զելենսկին հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ նա շատ վատ է հանդես եկել որպես բանակցող։

«Ես նրան հետևել եմ տարիներ շարունակ և դիտել եմ, թե ինչպես է նա բանակցում՝ ձեռքին չունենալով որեւէ խաղաքարտ»,- ասել է ԱՄՆ նախագահ:

Ամերիկացի առաջնորդը նաև հիշեցրել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի վերջերս Կիև կատարած այցը, որը պետք է Զելենսկու հետ համաձայնագիր ստորագրեր հազվագյուտ հողային օգտակար հանածոների վերաբերյալ։ Թրամփն ասել է, որ երբ Բեսենտը չի կարողացել կրկին հանդիպել Զելենսկու հետ, երբ պետք է ստորագրվեր այն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր