«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը          Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես       Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները    

21 փետ 2025 21:38

ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանության դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը

ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանության դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումըՓաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՍԴ-ն քննության է ընդունել Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող դրույթների վիճարկման վերաբերյալ դիմումը:

«Հարգելի՛ գործընկերներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականության վիճարկման վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից այսօր ընդունվել է քննության:

Հիշեցնում եմ, որ ՍԴ դիմումը ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ ներկայացվել էր ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավորի կողմից»։ 

Հիշեցնենք, որ հունվարից ուժի մեջ են մտել հարկային փոփոխություններ, որոնց համաձայն՝  փաստաբանները նախկին 5 տոկոսի փոխարեն այժմ ստիպված են 38 տոկոս հարկ վճարել: Ընդ որում, նրանք հարկեր են վճարելու նաև անվճար փաստաբանական ծառայությունների դիմաց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր