Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում

«Նրանց թվում է, թե մեզ սպառնալով կարող են մեզ ստիպել անել այն, ինչ իրենք են ուզում: Մենք մարդ ենք և արժանապատվորեն բանակցություններ ենք վարում, բայց մտադիր չենք ենթարկվել ուժին։ Եթե տարածաշրջանի միլիարդավոր մահմեդականները եղբայրներ լինեին, ապա երկու միլիոն բնակչություն ունեցող ցեղասպան սիոնիստական ռեժիմը չէր կարողանա նման իրավիճակ ստեղծել մահմեդականների համար։ Մեզ բաժանեցին տարբեր էթնիկական և կրոնական խմբերի և հանեցին իրար դեմ։ Ոմանք վախենում են Իսրայելից, քանի որ այդ երկրին աջակցում է Ամերիկան, բայց մենք չենք վախենում և չենք վախենա, դա վայել չէ մեր հասարակությանը»,-ասել է նա: