Հուլիս ամսից սկսած այս կենդանակերպի նշանները կունենան հաջողության շարք, բախտավոր կլինեն ամեն ինչում          2026 թվականի հուլիս ամսվա հորոսկոպ, ակտիվ գործողությունների և նոր հեռանկարների շրջան կենդանակերպի նշանների համար       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

22 փետ 2025 09:02

Տժժացեք, բայց նկարներ մի դրեք․«Հրապարակ»

Տժժացեք, բայց նկարներ մի դրեք․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է ․ Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը եւ նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։

Օրերս մենք գրել էինք, որ ՔՊ-ական միջին կալիբրի այս չինովնիկն իր աշխատասենյակում Վալենտինի օր էր նշել՝ մոմերով, ծաղիկներով, փուչիկներով ու ֆուրշեթով, իսկ աշխատողներին էլ հրահանգել էր կարմիր գույնի զգեստներով ներկայանալ աշխատանքի` օրվան համահունչ։ Նա նույնպիսի հանդիսավորությամբ է նշում բոլոր տոները եւ դրանց կապակցությամբ ֆոտոսեսիաներ է անում ու տեղադրում սոցցանցերում: Հիմա, փաստորեն, Ավինյանն ասում է` շարունակեք աշխատավայրերում գինարբուքներ կազմակերպել, միայն թե այդ մասին հրապարակումներ մի արեք, որ լրագրողները չիմանան։ Ի դեպ, Ալբինա Ահարոնյանը «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի ընկերուհին է, որի շնորհիվ էլ, թերեւս, ընկերուհին այդքան ինքնավստահ է իրեն զգում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 22․ 02․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր