Դոնալդ Թրամփը վստահ է, որ հաջորդ շաբաթ պատերազմն ավարտելու շուրջ կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ

Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովից (CPAC) վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Լևիթն ասել է, որ ԱՄՆ նախագահն ու իր թիմը ակտիվորեն աշխատում են խաղաղ բանակցությունների վրա: «Նախագահը և նրա թիմը շատ կենտրոնացած են այս հակամարտության երկու կողմերի հետ բանակցությունները շարունակելու վրա՝ այն վերջ տալու համար: Նախագահը վստահ է, որ մենք կարող ենք հասնել դրան արդեն այս (հաջորդ) շաբաթ»։
Լևիթը նշել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը այս շաբաթավերջին շուրջօրյա աշխատելու է համաձայնագրի վրա։ Նա նաև նշել է, որ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է եղել բնական պաշարների արդյունահանման վերաբերյալ ուկրաինացի պաշտոնյաների հետ առաջարկվող համաձայնագրի քննարկումներում: «Երբ խոսքը վերաբերում է կարևոր օգտակար հանածոներին, դա նախագահի համար առաջնահերթություն է: Դա նրա համար շատ կարևոր է: Դա նաև հիանալի տնտեսական գործընկերություն կլինի Միացյալ Նահանգների և ուկրաինացի ժողովրդի միջև և կօգնի Ուկրաինային վերականգվել այս դաժան պատերազմից հետո», - ասել է Լևիթը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 22-ին Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) ելույթի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգները մոտ է Ուկրաինայի հետ հազվագյուտ հողային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։
Նա նաև մատնանշել է միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը վերադարձնելու ցանկությունը, որը Վաշինգտոնը տրամադրել է Ուկրաինային։