Փետրվարի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 23-ին ժամը 17:30-ից մինչև փետրվարի 24-ը 17:30-ն կդադարեցվի Աճեմյան 1, 2, 3 նրբանցքների, Աճեմյան 119-227 տների ջրամատակարարումը:Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 23-ին ժամը 16:00-19:00 կդադարեցվի ք.Վանաձոր Տիգրան Մեծ, Թատերական, Մյասնիկյան, Մյասնիկյան 1 Նրբ., Մյասնիկյան 1, 2, 3 փակ., Մյասնիկյան Նրբ., Գր.Լուսավորչի, Գր.Լուսավորչի 1 նրբանցքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 22-ին ժամը 13:10-ից մինչև փետրվարի 23-ը 17:00 կդադարեցվի ք.Բերդ Մ.Մաշտոց, Մ.Խորենացու, Եղիշե փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
