Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի          Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները       Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը    

24 փետ 2025 13:30

Պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չմտնելը ՆԱՏՕ-ի կազմ, սրա շուրջ պետք է լինի հստակ երկաթբետոնե համաձայնություն

Պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չմտնելը ՆԱՏՕ-ի կազմ, սրա շուրջ պետք է լինի հստակ երկաթբետոնե համաձայնությունՌուսական կողմը կդադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում, եթե հասնի իրոն գոհացնող արդյունքի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում, փոխանցում է РБК-ի թղթակիցը։

«Նախագահը հստակ ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել Ուկրաինայի և Եվրոպայի ցանկացած ներկայացուցիչների հետ, որոնք բարեխղճորեն ցանկանում են օգնել խաղաղության հաստատմանը, բայց մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր, կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանին», - ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ «անհապաղ խաղաղեցման», շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների դադարեցման և հետագա քայլերի մասին մտածելու տարբերակը Ռուսաստանին ձենտու չէ։

Լավրովն ընդգծել է, որ «առկա իրողությունները պետք է հաշվի առնվեն»։

«Նաև պարտադիր է Ուկրաինայի կատեգորիկ չմտնելը ՆԱՏՕ-ի կազմ. սրա շուրջ պետք է լինի հստակ երկաթբետոնե համաձայնություն»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր