Զինծառայությունը կդառնա 1.5 տարի. նախընտրական խոստո՞ւմ, թե՞ ապագա 2.5 տարվա բանակ. «Ժողովուրդ»          Ընդդիմությունը գաղտնի սոցհարցում է պատվիրել․ «Հրապարակ»       Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»    

24 փետ 2025 16:46

Բախվել են «Lexus» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս էլ բախվել է գազատար խողովակի հենասյանը, կա տուժած

Բախվել են «Lexus» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս էլ բախվել է գազատար խողովակի հենասյանը, կա տուժածՓետրվարի 24-ին, ժամը 12։22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Շահումյան և Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1983 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև վերջինս բախվել է գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով գազատար խողովակը պոկվել և ընկել է մեքենայի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր