Այս նախկին հոգևորականը դավաճան և մատնիչ Հուդայի կատարյալ հետնորդներից է, ուրացող տեսակ. Ռուբեն վարդապետ          Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը և հիմա հանդգնություն ունի դեռ խոսելու       Դատախազությությունն ու ԱԱԾ-ն անցյալ տարի պնդում էին, որ Աջապահյանի հարցազրույցում հանցակազմ չկա    

25 փետ 2025 09:42

Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»

Փաշինյանը ԱԺ-ում ՔՊ-ականների հետ փակ հանդիպում կունենա. ինչ են քննարկելու. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպմանը մասնակցելու են նաեւ գործադիրի ներկայացուցիչներ` նախարարներ, կառավարությանն առընթեր կառույցների ղեկավարներ եւ այլն:

Հանդիպումը նախաձեռնել է ՔՊ խմբակցությունը, ինչի մասին ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր:

ԱԺ նստաշրջանից առաջ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Փաշինյանը ներկայացնելու է արտերկրյա վերջին այցերի արդյունքները, ձեւակերպելու է առաջիկա անելիքների մասին պատկերացումներ, որ ՔՊ-ականները «գծից չշեղվեն»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր