Քպականներն ադեկվատ չեն գնահատում ՀՀ-ի առջև կանգնած սպառնալիքները. «Փաստ»          Սեպտեմբերի 18-ին վթարային աշխատանքներով պայմանավորված 24 ժամով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Սեպտեմբերի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 փետ 2025 17:18

Բախվել են VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը կա մեկ զոհ և մեկ տուժած

Բախվել են VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը կա մեկ զոհ և մեկ տուժածՓետրվարի 25-ին, ժամը 10:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «VAZ», «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և «MAN» մակնիշի բեռնատարը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն․ ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր