Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է, որը ես դիտում եմ խաղաղության գործոն          Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները       Ռուսաստանից դեպի Հայաստան 2 չվերթ չեղարկվել է, իսկ 5-ը՝ հետաձգվել    

25 փետ 2025 22:04

Չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի

Չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է և չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունիԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անլուրջ է անվանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կոչը՝ Ուկրաինային միջուկային զենք տալը։ Այս մասին Միացյալ Նահանգների պետքարտուղարության ղեկավարը խոսել է  Breitbart News-ին տված հարցազրույցում։

«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա լուրջ կընդունի, և չեմ կարծում, որ ուկրաինացիներին միջուկային զենք տալը լուծում է»,- ասել է Ռուբիոն՝ Կիևի պահանջն անիրատեսական համարելով։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, ընդհակառակը, կրճատել միջուկային զենք ունեցող երկրների թիվը։ Ամերիկացի պետքարտուղարն ընդգծել է, որ միջուկային զենքի վերադարձը Կիև չի լինի ուկրաինական հակամարտության լուծում։

Ավելի վաղ Զելենսկին արևմտյան երկրներից միջուկային զենք, հրթիռներև ֆինանսական օգնություն էր խնդրել արևմտյան երկրներից։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր