Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար          Պայքարելու ենք օր առաջ այս ապօրինի իշխանությանը վռնդելու համար       ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցություն են ունեցել Բաքվում ապօրինի պահվող հայերի հետ    

26 փետ 2025 12:40

Թրամփը հայտարարել է 5 մլն դոլար արժողությամբ նոր «Ոսկե քարտ»-ի ներդրման մասին, որը ունի «Գրին քարտ»-ի առավելությունները

Թրամփը հայտարարել է 5 մլն դոլար արժողությամբ նոր «Ոսկե քարտ»-ի ներդրման մասին, որը ունի «Գրին քարտ»-ի առավելություններըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է 5 մլն դոլար արժողությամբ նոր միգրացիոն քարտի ներդրման մասին. այն փոխարինելու կգա ներդրողների համար ստեղծված EB-5 այցագրին, հայտնում է apnews.com-ը:

«Կա «Գրին քարտ», իսկ սա «Ոսկե քարտ» է: Այն արժե 5 մլն դոլար, և տալիս է նույն «Գրին քարտ»-ի առավելությունները: Բացի այդ, քարտը կօգնի ԱՄՆ քաղաքացիություն ստանալ: Հարուստները կգնեն այս քարտը, կգան մեր երկիր, հաջողակ կլինեն, շատ փող կծախսեն, շատ հարկեր կվճարեն և շատ մարդկանց համար աշխատատեղեր կստեղծեն», - ասել է ԱՄՆ նախագահը։

ԱՄՆ Առևտրի նախարար Հովարդ Լութնիկի խոսքով՝ «Թրամփի ոսկե քարտը» երկու շաբաթվա ընթացքում կփոխարինի EB-5 վիզաներին: EB-5-ները ստեղծվել են Կոնգրեսի կողմից 1990 թվականին օտարերկրյա ներդրումներ խթանելու համար և հասանելի են այն մարդկանց համար, որոնք առնվազն 10 աշխատակից ունեցող որևէ ընկերությունում 1 միլիոն դոլարի ներդրում են անում:

Լութնիկն ասել է, որ «Ոսկե քարտ»-ը, որը տալիս է մշտական ​​օրինական բնակության իրավունք, կբարձրացնի ԱՄՆ մուտքի գինը ներդրողների համար և կվերացնի կեղծիքներն ու «անհեթեթությունները», որոնք, ըստ նրա, առկա են EB-5 ծրագրում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր