Պայքարելու ենք օր առաջ այս ապօրինի իշխանությանը վռնդելու համար
Այս ապօրինի իշխանությունների դեմ պայքարի գործում Դաշնակցությունը միշտ առաջին գծում է, և թե՛ փողոցային պայքարով, թե ընտրությունների միջոցով միշտ էլ պայքարելու է, որ այս իշխանություններին օր առաջ վռնդի: Այս մասին ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դառնիկ Գանիելյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասելո՞ւ են ընտրություններին, թե այլ պայքարի միջոց են ընտրելու իշխանությունների դեմ:«Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ չի սպասում ընտրությունների: Այս ընթացքում մի քանի շարժումների նախաձեռնողն ու առաջամարտիկն է եղել և այդ առումով ոչ թե մենք սպասում ենք հերթական ընտրություններին, այլ ամենօրյա աշխատաքն ենք տանում այս իշխանություններին հեռացնելու համար: Դա ավելի քան ակնհայտ է: Մեր ընկերներից շատերն անազատության մեջ են եղել, որոշները մի քանի օր առաջ են ապօրինի ազատազրկումից դուրս եկել, որոշ դաշնակցականների գործերն հենց հիմա դատարաններում քննվում է, բայց այն, որ ցանկացած կուսակցություն ընտրություններից հետո պետք է պատրաստվի ընտրությունների, դա չգրված օրենք է»,- ասաց պատգամավորը:
Դանիելյանը միևնույն ժամանակ ասաց, որ այս իշխանությունների դեպքում պետք է ամեն ինչ անեն, որ ընտրությունների չհասնի գործը, որովհետև այս իշխանությունները պատրաստ են ընտրությունները կեղծելու:
